Weather in Armenia Informer: Nice Weather on Your website! The Staff: About Meteo-TV, Armenia Meteo-TV, Armenia: What We Do Meteo-TV, Armenia: Our Studios Armenia and the Links
Contact us via e-mail Armenian Russian English



ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ

ՙՄետեո-TV՚ հեռուստաընկերությունը պատրաստում է եղանակի տեսության ամենօրյա թողարկումներ: Յուրաքանչյուր հեռուստաալիքի համար պատրաստվող թողարկումը համապատասխանում է տվյալ հեռուստաալիքի ֆորմատին, ընդհանուր սկզբունքներին և պահանջներին, քանի որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն իր դրսևորման մեջ ուրույն է: Այդ խնդիրներն իրականացվում են նորագույն թվային, ինչպես նաև նեղ մասնագիտական տեխնիկայի միջոցով: Հսկայական 3 վիրտուալ տաղավարները հնարավորություն են տալիս միաժամանակ իրագործելու նկարահանման հետ կապվաց ցանկացած խնդիր:
Թողարկումներն ամփոփում են ինչպես ՀՀ մարզերի, այնպես էլ եվրոպական և ԱՊՀ խոշոր քաղաքների եղանակի մասին տեղեկատվություն և եթեր են հեռարձակվում պարբերաբար` բոլոր լրատվական թողարկումներից հետո:
Բացի 8 հեռուստաալիքներից` ՙՄետեո-TV՚-ն պատրաստում և հեռարձակում է եղանակի տեսության թողարկումներ նաև հայաստանյան մի շարք առաջատար (թվով 8) ռադիոկայանների համար:


 

Հ 2 հեռուստաալիքով եղանակի մասին տեղեկատվությունը ներկայացնում է մեկնաբանը: Սա հնարավորություն է տալիս հեռուստադիտողին բացի ջերմաստիճանների մասին չոր ինֆորմացիայից` ամենայն մանրամասնությամբ տեղեկանալ նաև հիդրոօդերևութաբանական իրավիճակին ընդհանրապես և այս կամ այն երևույթի մասին լսել մասնագետ-օդերևութաբանների կողմից տրամադրվող բացատրությունը և մեկնաբանությունը: Հ2 հեռուստաալիքով օրվա կտրվածքով ներկայացվում է 2 տեսակի թողարկում: Դրանցից մեկն ամփոփում է առաջիկա ժամերի եղանակի մասին տեղեկատվություն և եթեր է հեռարձակվում առավոտյան ժամերից մինչև օրվա առաջին կես: Երկրորդը ներկայացնում է առաջիկա օրվա եղանակը և եթեր է հեռարձակվում օրվա երկրորդ կեսից մինչև ուշ գիշեր: Երկու դեպքում էլ եղանակի մասին տեղեկատվությունը ներկայացնում է մասնաետ - մեկնաբանը: Այս հեռուստաալիքով միայն ՀՀ եղանակն է ներկայացվում:

 
Հ 2

  Կենտրոն Այս հեռուստաալիքի համար պատրաստվող եղանակի տեսության թողարկումները ներառում են ոչ միայն մեր տարածաշրջանի եղանակի մասին տեղեկատվություն, այլև Եվրոպայի մի շարք խոշոր ու նշանակալի քաղաքների և Ռուսաստանի եվրոպական կեսի փաստացի եղանակները: Առաջին հատվածը վերաբերում է ՀՀ մարզերի եղանակին, իսկ երկրորդ մասը` Եվրոպային և Ռուսաստանի եվրոպական կեսին: Առհասարակ մեկնաբանի օգնությամբ հեռարձակվող եղանակի տեսության թողարկումներում տեղ է գտնում այնպիսի տեղեկատվություն, որը հնարավոր չէ ամփոփել միայն համակարգչային գրաֆիկայի միջոցով պատրաստվող թողարկումներում:
 
Կենտրոն

  Երևան հեռուստաալիքի համար պատրաստվող եղանակի ամենօրյա տեսության հիմքում ընկած է համակարգչայինգրաֆիկան: Շարժական քարտեզների միջոցով ներկայացվում է յուրաքանչյուր մարզի եղանակը, բայց առանց հաղորդավարի մասնակցության: Այս թողարկումները ներառում են ՀՀ բոլոր մարզերը: Թողարկումներում ներկայացվող եղանակն ուղեկցվում է բնապատկերների, Հայաստանի տեսարժան ու գեղեցիկ վայրերի պատկերներով: Այս հեռուստաալիքով հեռսրձակվող թողարկումներում տեղ են գտել միայն օդի ջերմաստիճանների և տեղումների առկայության կամ բացակայության մասին տեղեկատվությունը` օդերևութաբանության մեջ ընդունված տարբերանշանների միջոցով:
 
Երևան TV

  ՙԴար 21՚ հեռուստաալիքի համար պատրաստվող եղանակի տեսության թողարկումները ներառում են ոչ միայն մեր տարածաշրջանի եղանակի մասին տեղեկատվությունը, այլև Եվրոպայի մի շարք խոշոր ու նշանակալի քաղաքների և Ռուսաստանի եվրոպական կեսի փաստացի եղանակը: Փաստորեն թողարկումը բաղկացած է երկու մասից. առաջին հատվածը վերաբերում է ՀՀ մարզերի եղանակին, իսկ երկրորդ մասը` Եվրոպային և Ռուսաստանի եվրոպական կեսին: Այս հեռուստաալիքով եղանակի տեսության թողարկումները ներկայացնում է մեկնաբանը, որը բացի ջերմաստիճանների հրապարակումից` ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է նաև հիդրոօդերևութաբանական իրավիճակը և բացատրում` օգտագործելով օդերևութաբանների տրամադրած մասնագիտական տեղեկատվությունը: Եվրոպայի և Ռուսաստանի եվրոպական հատվածի եղանակի մասին ինֆորմացիան փաստացի է և ամփոփում է տվյալ օրվա եղանակի մասին տեղեկատվություն:
 
Դար 21

  PTP հեռուստաալիքով ամեն օր եթեր հեռարձակվող եղանակի թողարկումները պատրաստված է շարժանկարների միջոցով: Այս թողարկումները բաղկացած են երկու մասից. առաջին մասը ներկայացնում է Ռուսաստանի դաշնության խոշոր քաղաքների փաստացի եղանակը, իսկ երկրորդ մասը` ՀՀ բոլոր ամրզերի եղանակն առանձին-առանձին վերցրած: Թողարկումները պատրաստվում են համակարգչային գրաֆիկայի եղանակով: Ի տարբերություն մյուս հեռուստաալիքների ծրագրերի` այս հեռուստաալիքի համար պատրաստվող թողարկումները ռուսերեն լեզվով են:
 
RTR

  ՙԱր՚ հեռուստաալիքի համար պատրաստվող եղանակի տեսության թողարկումների հիմքում ևս ընկած է բնակչությանը հնարավորինս սպառիչ ու հագեցված տեղեկատվություն ներկայացնելը: Մեկնաբանի խոսքը, որը կառուցվում է բացառապես մասնագիտական ուսումնասիրությունների և եզրակացությունների հիման վրա, ծանոթացնում է առաջիկա օրվա եղանակը: Այս ծրագիրն միայն ՀՀ տարածաշրջանի եղանակային պայմանների մասին ինֆորմացիա է ամփոփում: Մեկնաբանը հեռուստադիտողին ծանոթացնում է ինչպես սպասվող ջերմային ռեժիմին, այնպես էլ հիդրոօդերևութաբանական ընդհանուր և հետաքրքրաշարժ այլ տեղեկատվության հետ:
 
Ար

  Հայ TV հեռուստաալիքով հեռարձակվում են եղանակի տեսության թողարկումներ, որոնք ուղեկցվում են Հայաստանի վանքերի և բնապատկերների ուղեկցությամբ: Անիմացիոն այդ թողարկումները ամփոփում են միայն Հայաստանի մարզերի եղանակը` վերը նշված ֆոնի վրա ներկայացնելով առաջիկա օրվա ընթացքում սպասվուղ օդի ջերմաստիճանը և օդերութաբանության մեջ ընդունված համապատասխան տարբերանշանով ցույց տալով տեղումների առկա կամ բացակա լինելը: Այս ծրագրերում իսպառ բացակայում է հաղորդավարի խոսքը և եղանակի մասին տեղեկատվությունը ընկալվում է միմիայն կադրային լուծումների միջոցով:
 
Հայ TV

 

ԾՐԱԳՐԵՐ և ՖԻԼՄԵՐ


Zorikyan hosts Arsen Grigoryan Կուլիսները մշակութային հաղորդաշար է, որը լուսաբանում է Հայաստանում արվեստի տարբեր ճյուղեր ներկայացնող մարդկանց կյանքի` հանդիսատեսի համար անհայտ կողմերը: Նկարիչներին, դերասաններին, երաժիշտներին հյուրընկալում է հայտնի հեղինակ-կատարող Էդվարդ Զորիկյանը: Հյուրերը ներկայացնում են իրենց լավագույն կամ նոր ստեղծագործությունները, պատմում զավեշտներ` փոքր-ինչ բարձրացնելով անդրկուլիսյան կյանքի շղարշը:
Կուլիսներ
"Ալյանս" ծրագիրը պատմում է Հաստանում` փախստականների մասին, նրանց խնդիրներն ու կյանքի պայմանների բարելավումն այն օրից ի վեր, երբ բռնությամբ տեղահանվել են Ադրբեջանի տարածքից: Ինչպես օգնել նրանց, առավել նպաստավոր պայմաններ ստեղծել` մեղմացնել և մոռացնել նրանց ցավը: Այս ամենն արտացոլվում է Նանա Ավետիսովայի հեղինակային "Ալյանս" ծրագրում: Ծրագիրը պատրաստվում է ՄԱԿ-ի պատվերով:
Ալյանս
Այլ լուսանկարներ Մետեո-TV ֆիլմադարանը համալրվել է նոր պատմամշակութային վավերագրական "Հայոց Տաճարներ" ֆիլմաշարով: Ֆիլմերից յուրաքանչյուրն արտացոլում է Հայկաստանի հնագույն հոգևոր հուշարձաններից մեկի պատմությունն ու դերը իր դարաշրջանի իրադարձությունների համապատկերում, ներկայացնում և օտարերկրյա այցելուներին, և մատաղ սերնդին` կրկին անգամ բարձրացնելով ազգային արժեքների պահպանման խնդիրը: Տեսնել և իմանալ ավելին
 
Հայոց տաճարներ
Մեր հեռուստաընկերության հզոր տեխնիկական ապահովման, ինչպես նաև վիրտուալ տաղավարների շնորհիվ ստեղծված են լայն հնարավորություններ ամենատարբեր բնույթի հաղորդումների և ֆիլմերի նկարահանման համար: Դրանցից է 8 ֆիլմերից կազմված ՙԵթերը` երեխաներին՚ ֆիլմաշարը, որը մաս է կազմում մեր կողմից մինչ այժմ նկարահանված մոտ 50 ֆիլմերի:
Եթերը` երեխաներին

 


You are welcome to suggest a resource via , and we will acknowledge it for our catalogue.
Home