Եղանակը Weather in Armenia Տեղեկատու Informer: Nice Weather on Your website! Անձնակազմը The Staff: Meteo-TV, Armenia Նախագծեր What We Do: Projects Our Studios Ձայնագրման և Տեսագրման տաղավարներ Armenia and the Links
Contact us via e-mail Armenian Russian English

ՋԱՅՆԱԳՐՄԱՆ ՍՏՈՒԴԻԱ

Ձայնագրման տաղավարներ
 

   

Հնարավոր չէ պատկերացնել հեռուստաարտադրանքն առանց ձայնային ձևավորման: Իսկ որակյալ հաղորդումների և ֆիլմերի պատրաստումը պահանջում է համապատասխան մասնագիտացված ձայնագրման ստուդիա` հեռուստա- և ռադիոարտադրանքի պատրաստման համար հնարավորությունների լայն շրջանակ ապահովելու համար: 2004 թ Մետեո-TV հեռուստաընկերությունն հիմնադրեց M_Studio ` ձայնագրման ստուդիա, ժամանակակից ձայնագրման տեխնիկայով հագեցած և ըստ նորագույն տեխնոլոգիաների Երևանի Ակուստիկ Կենտրոնի կողմից կառուցված տաղավարով, որի հնարավորությունները լիովին համապատասխանում են ժամանակակից հեռուստաընկերության պահանջներին: Այս ամենի շնորհիվ ստուդիան ապահովում է ձայնային ձևավորմամաբ ոչ միայն սեփական արտադրության ծրագրերը, այլև կատարում է զանազան այլ ձայնագրություններ և մոնտաժ ըստ պատվերի: Այլոց շարքում այստեղ են պատրաստվել հեղինակ-կատարողներ Վախթանգ Հարությունյանի, Արեգ Նազարյանի, Արմինե Հայրապետյանի, Տաթև Աղամիրյանի, Արմեն Մովսիսյանի ձայնասկավառակները, Հեղինակային Երգի Փառատոնին հնչած Լավագույն Տասնյակը` Զրույց անվանված ձայնասկավառակը, Բարդերի Ակումբի և մի շարք այլ կատարողների ձայնագրություններ:

դիտել ձայնագրման ստուդիայի նկարները

  Bard Festival's Top Ten
  Vakhtang Harutyunyan /2000/
Areg Nazaryan /2004/Armine Hayrapetyan /2005/Vakhtang Harutyunyan /2005/Armen MovsisyanՀեղինակային երգի հավաքածու No1
Արմինե Հայրապետյան, Բարև, 2011Վախթանգ Հարությունյան, Я живу как живу, 2011Հեղինակային երգի հավաքածու No2, Գիրք+CDՌուբեն Քամալյան, Սա է կյանքը քո, 2012

ՎԻՐՏՈՒԱԼ ՏԱՂԱՎԱՐ

Տեսահոլովակի կամ ֆիլմի համակարգչային ձևավորումն անհամեմատ հեշտանում է, եթե նկարահանումները կատարվում են ինկրուստացիոն տաղավարում: Ետնամասի կանաչը վայրկենապես հեռացվում է` հնարավոր դարձնելով օբյեկտի տեղափոխումը Ձեր երևակայության ցանկացած միջավայր:
Տաղավարն ունի 11մ x 6.5մ չափսը, առաստաղի բարձրությունը` 4մ: Այսպիսի տարածքը հնարավոր է դարձնում մինչև 30 հոգուց կազմված մի խումբ պարողների կամ դերասանների միաժամանակյա նկարահանումը:

Նկարահանումներն անց են կացվում առնվազն 1-շաբաթյա կանխավ պայմանավորվածությամբ:
Պայմանավորվածություն հաստատելու համար կարող եք զանգահարել ամեն աշխատանքային օր 11,00-ից մինչև 18,00 (37410) 34 98 92 հեռախոսահամարով:

Տեսագրման տաղավարներ: More images

Վիրտուալ տաղավարումՎիրտուալ տաղավարում, էկրանին

Գովազդ

Bard ClubԲարդերի Ակումբ
www.BardClub.am/

размещение рекламы на сайте



размещение рекламы на сайте