Weather in Armenia Informer: Nice Weather on Your website! The Staff: About Meteo-TV, Armenia Meteo-TV, Armenia: What We Do Meteo-TV, Armenia: Our Studios Armenia and the Links
Contact us via e-mail Armenian Russian English
ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ
Հայոց Տաճարներ
 

See all

Մեր ֆիլմադարանը համալրվել է ՙՀայոց Տաճարներ՚ վավերագրական ֆիլմաշարով /2000/: Այս 14 ֆիլմերից յուրաքանչյուրը ներկայացնում է պատմական Հայաստանի հոգևոր հուշարձաններից մեկը, դրա կառուցվածքն ու նշանակությունը իր դարաշրջանի հոգևոր կյանքում: Ներկայիս և Պատմական Հայաստանի տարածքով մեկ սփռված այս մեծաթիվ տաճարներից ամեն մեկն իրենից մեծագույն պատմամաշակութային արժեք է ներկայացնում: Դարերի խորքից, պատմական արհավիրհքների միջով անցած, ուղղակի հրաշքով մեզ հասած հնագույն մշակույթի այս անգին նմուշներն հիմա մեր հոգածության և պահպանման կարիքն ունեն:
Մետեո-TV հեռուստաընկերության նախաձեռնությամբ իրականացված այս նախագիծը նպատակ ունի ներկայացնել մեր ազգային արժեքները ինչպես արտերկրյա հյուրերին, այնպես էլ մատաղ սերնդին` ի գնահատում և գիտակցում հայ մշակույթի Քրստոնյա հարուստ ժառանգության: Ֆիլմերի գեղարվեստական ձևավորման շնորհիվ դիտորդը կարղանում է վերապրել ներկայացվող դարաշրջանի շունչն ու ժամանակի յուրահատկությունները:
Ֆիլմաշարը ներկայացվել է Յալթայում` "Միասին" հեռուստաֆորումի շրջանակներում և ստացել "Հանդիսատեսի կողմից" մրցանակ "Ուղիներ" ֆիլմի համար /2000/, և Հայաստանյան "Շողակաթ՚ միջազգային փառատոնին, որտեղ ֆիլմերից երկուսն արժանացել են ՙԼավագույն Սցենար՚ և ՙԼավագույն Ձայնային Ձևավորում՚ մրցանակների: Ֆիլմաշարի պրոդյուսերն է Վախթանգ Հարությունյանը:

1. ՙՀովհաննավանք՚
2. ՙԱստվածընկալ՚
3. ՙԱրուճ- I՚
4. ՙԱրուճ- II՚
5. ՙՏեղեր՚
6. ՙԿվաշ՚
7. ՙՔարանձավների աղոթքը՚
8. ՙՄուղնու Ս. Գևորգ վանքը՚
9. ՙՍաղմոսավանք՚
10. ՙՈւղիներ՚
11. ՙԿորսված պատմություն՚
12. ՙՇատինի հոգևոր ամրոցը՚
13. ՙՄանկանոց՚
14. ՙԵրերույք՚

Եթե ցանկանում եք ձեռք բերել այս ֆիլմերը` մեծ էկրանին կամ հեռուստատեսությամբ ցուցադրելու իրավունքով, գրեք կամ զանգահարեք մեզ

See all
See all
See all
See all
See all
   

 


place advertisement